Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ցույցեր` փողային նվագախմբի ուղեկցությամբ

Ցույցեր` փողային նվագախմբի ուղեկցությամբ
20.05.2013 | 18:36

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց իր գործունեության նոր ծրագիրը, բայց մինչ այդ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքնաքննադատությամբ հանդես եկավ օրենսդիրի առջև։ Ինքնաքննադատությունը կայացած մարդու գործոն է, առավել ևս, եթե վարչապետն է այդ մասին բարձրաձայնում, դա արդեն «քաղաքական կատեգորիայի» է վերածվում։ Սակայն ժողովուրդն սպասում է գործնական քայլերի։ Անցած շաբաթը նեոռեալիստական կադրերով լի էր, հատկապես շաբաթ օրը։ Մի կողմից` բանակում սպանված զինվորի դիակի տեղափոխումը, մյուս կողմից` զոհված զինվորների ծնողների և ՀԿ-ների ցույցը կառավարության շենքի առջև, գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացման առաջարկը, և այս ամենը` համեմված այգիներում փողային նվագախմբերի համերգներով` Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում։ Մի խոսքով, Երևանը հիշեցնում էր Ֆելինիի ֆիլմերից մի կտոր, կամ էլ Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ